ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ոչնչացնող ազատությունը

Ոչնչացնող ազատությունը
06.09.2024 | 07:24

«Հեղափոխությունը մեզ ազատություն է տվել», «ով դեմ է ազատությանը, նա ստրուկ է», «մեզ ցանկանում են հետ տանել դեպի նախկին անազատության շրջան», «Նիկոլը մեզ ազատություն է տվել». նմանատիպ տեսակետներ հաճախ կարելի է լսել։

«Հեղափոխականները» սկսել են նշել Քաղաքացու օրը: Քաղաքացի հասկացությունն առաջացել է «ազատություն» հասկացության շնորհիվ. երբ մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը և իր նման քաղաքացիների հետ միասին ընտրում է իր իշխանությունը՝ իր ազատ կամքով։

Իսկ ի՞նչ է ազատությունը։

Ազատության մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակի, կրոնական պատկերացումների, ցիվիլիզացիաների, միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ։ Սակայն ազատությունը կարելի է ինչ-որ առումով սահմանել հետևյալ կերպ․ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն է որոշումներ կայացնում, իր կամքի ու իր դրդապատճառներից ելնելով։

Իսկ բուդդիստներն առհասարակ համարում են, որ այս նյութական աշխարհում մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է օդի ու սննդի պահանջմունքից, այսինքն, արտաքին միջավայրից, և ազատության միակ տարբերակն է սեփական կամքով «դուրս գալ» այս նյութական աշխարհից, ազատվելով ցանկացած նյութական ու հոգեբանական «կապանքներից», այսինքն, գիտակցությունն ազատել արտաքին որևէ ազդեցությունից։

Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների՝ ազատությունն Աստծո կամքը կատարելու մեջ է․ եթե կատարում եք, ապա ազատ եք, եթե ոչ, ապա, ըստ սահմանման, չեք կարող լինել ազատ։

Սրանք ընդամենը որպես այլընտրանքային կարծիքներ, իսկ այժմ անցում կատարենք աշխարհիկ տեսության. արդյո՞ք բոլորն են պատրաստ ազատության։

Պատկերացրեք՝ երկարատև սովից հետո մարդուն տալիս են մեծ քանակությամբ ուտելիք. հետևանքները պարզ են, մարդը մահանում է, որովհետև սննդին պետք է կամաց-կամաց սովորել՝ փոքր չափաբաժիններով, մինչև օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ չափաբաժիններին։

Ազատությանը պետք է պատրաստ լինել։ Ազատությունը շատ անհատների ու ժողովուրդների է կործանել, երբ նրանք պատրաստ չեն եղել դրան, որովհետև ազատությունը նշանակում է կարողանալ կատարել ընտրություն, իսկ ընտրության համար պետք է հետևել որոշակի սկզբունքների, ունենալ աշխարհայացք, էթիկական նորմեր, փորձ, որոշակի ավանդույթներ, մտածելու ունակություն՝ թեկուզ թրեյնինգի մակարդակի, կարծիքի լիդերներ և ամենակարևորը՝ պատասխանատվություն։

Թքող, աղտոտող ու հայհոյող զանգվածն արդյո՞ք պատրաստ է ազատության։ Արդյո՞ք ունակ է լսել կարծիքներ, կատարել հետևություններ ու ընտրել։

Ազատությունն ինքնին դեռ բարիք չէ, այն ընդամենը հնարավորություն է, և եթե դրան պատրաստ չես, այն կարող է վերածվել չարիքի՝ ամենաթողության օրգիայի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ